Վիրավորել են մեր ազգին.փողոցից մեկին բռնում, եզդի ժողովրդի անունից պատգամավոր են նշանակում.Ազիզ Թամոյան (video)

Oct 18, 2018 Comments Off on Վիրավորել են մեր ազգին.փողոցից մեկին բռնում, եզդի ժողովրդի անունից պատգամավոր են նշանակում.Ազիզ Թամոյան (video)

Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ եզդիները ունեն խնդիրներ. «Կապված ԱԺ պատգամավորների հետ մենք ունենք խնդիրներ: Մենք նախկինում դիմել ենք պատգամավորներին, որպեսզի եզդիների միության բարձրացրած հարցերին ուշադրություն դարձնեն, բայց այդպես էլ պատասխաններ չենք ստացել»:
Ազիզ Թամոյանը նշում է, որ երբ պատգամավոր են ընտրում, ուշադրություն չեն դարձնում միությանը՝ չնայած նշում են՝ ժողովրդավար երկիր ենք. «Այսօր գործող խորհրդարանում մենք չենք ընտրել եզդի պատգամավորին: Վիրավորել են մեր ազգին՝ փողոցից մեկին բռնում ու մեր ժողովրդի անունից նշանակում են պատգամավոր»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: