Շատ հաճախ են խոչընդոտներ եղել. Միկայել Ժան

Oct 12, 2018 Comments Off on Շատ հաճախ են խոչընդոտներ եղել. Միկայել Ժան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Միկայել Ժանը իր համար խիստ հոգեհարազատ է համարում ֆրանկոֆոնիան, իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ծառայելը՝ մեծ պատիվ: Այս մասին նա նշեց հոկտեմբերի 12-ին ՖՄԿ գագաթնաժողովի փակման ժամանակ իր ելույթում:

«Ֆրանկոֆոնիան ինձ համար շատ հոգեհարազատ է դարձել: Որքան հաճելի էին տարբեր երկրների բնակիչների հետ հանդիպումները, արժեքներ ստեղծող հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքը: Կարևոր եմ համարում երիտասարդությանն ու կանանց հարցերին ուղղված ծրագրերը, խնդիրների լուծման գործում նրանց ներգրավելը: Շատ հաճախ են խոչընդոտներ եղել, սակայն մենք հասկացանք, թե ինչպես դրանք հաղթահարել»,- ասաց Միկայել Ժանը:

Միկայել Ժանը հպարտությամբ նշեց, որ տարիների ընթացքում հենց համատեղ աշխատանքի արդյունքում կարողացել են առաջ տանել կազմակերպությունը՝ բերելով մեկ այլ մակարդակի:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: