Ընտրությունները դարձել են կենաց-մահու պայքար. Երվանդ Բոզոյան

Sep 18, 2018 Comments Off on Ընտրությունները դարձել են կենաց-մահու պայքար. Երվանդ Բոզոյան

Միմյանց վրա «ցեխ շպրտելու» մեթոդով քարոզարշավ իրականացնելը շատերի համար էր զարմանալի, որովհետև ի վերջո փորձ էր արվում՝ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները քիչ թե շատ նորմալ, հանդուրժողական մթնոլորտում անցկացվեն։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Ի վերջո, սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը պետք է որ այդ ճանապարհով տաներ ընտրությունները, սակայն, ըստ էության, դրանք դարձել են կենաց-մահու պայքար, և բնականաբար, երբ որ կենաց-մահու պայքար է դառնում, այդտեղ օգտագործվում են բոլոր գործիքները, ինչը ցավալի է:

Շատ տխուր կլինի, որ մենք հին ավանդույթը վերականգնենք, և փաստացի կարելի է ասել, որ այն, ինչի համար ժողովուրդը դուրս եկավ պայքարի, հուսախաբ եղավ»,- ասաց նա և հավելեց՝ նման հայտարարությունները ձև են, որպեսզի հակառակորդ ուժերի դեմ պայքարեն, որից, սակայն, երկիրը բացարձակապես չի շահում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: