«Վարձկաններին վճարել են հայ օլիգարխների և պաշտոնյաների հաշիվներից». ՀՔԾ պետ (video)
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ասաց, որ մի բացահայտում կանի, որի մասին այդքան էլ չէր ցանկանում խոսել:
«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, որ օլիգարխների կողմից 2008-ի փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8-ը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի պաշտպանեն օլիգարխներին, նրանց ունեցվածքը»,- հայտարարեց ՀՔԾ պետը՝ ներկայացնելով առգրավված մատյանը:
«Նշված են այն զինծառայողներն ու գումարի չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են վերջինների ու հրամանատարների ստորագրությունները: Գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից»: