Ինքնիշխանության մակարդակը պետք է ավելանա, բայց ոչ ի վնաս գործընկերային հարաբերությունների. Արման Մելիքյան

Aug 20, 2018 Comments Off on Ինքնիշխանության մակարդակը պետք է ավելանա, բայց ոչ ի վնաս գործընկերային հարաբերությունների. Արման Մելիքյան

Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանյան իրադարձություններին ու դրանց արդյունքում ձևավորված արտաքին սպասումներին ու վտանգներին:

«Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում: Իմ դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում սպասում են ՀՀ նոր իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք առավել պարզորոշ կերպով ցույց կտան, որ պաշտոնական Երևանը ձգտում է հնարավորինս ազատվել ռուսական վերահսկողությունից, իսկ Մոսկվայում էլ սկսել են խոսել այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վտանգված է:

Մեր գործընկերների սպասելիքներին ու տագնապներին պետք է հարգանքով վերաբերվենք, բայց նաև հասկացնենք նրանց, որ հայաստանյան իշխանափոխության իրական նպատակը մեր երկրի ինքնիշխանության մակարդակի էական ավելացումն է, որը պետք է տեղի ունենա ոչ ի վնաս մեր գործընկերային հարաբերությունների, անկախ այն բանից, թե խոսքը վերաբերում է ՌԴ-ին, թե ԵՄ-ին»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: