Վարչապետ դառնալուց 40 րոպե հետո ես վերացրել եմ շաքարավազի մենաշնորհը. Փաշինյան

Aug 17, 2018 Comments Off on Վարչապետ դառնալուց 40 րոպե հետո ես վերացրել եմ շաքարավազի մենաշնորհը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2017 թվականի աշնանը հայտարարել է, որ շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար 15-40 րոպե անհրաժեշտ և վարչապետ դառնալուց հետո դա արել է 40 րոպեում: Նա հայտարարեց, որ այսօր չկա բանանի, բենզինի մենաշնորհ, կա միայն իշխանության մենաշնորհ և այդ մենաշնորհի տերը ՀՀ ժողովուրդն է:

«Ես ուզում եմ ասել նաև, թե ինչպես ենք մենք պատրաստվում ճեղքումով զարգացնել ՀՀ տնտեսությունը. մենք դա անելու ենք նույն մոդելով, ինչ մոդելով որ արեցինք թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Երկար տարիներ Հայաստանում հեղափոխությունտեղի չէր ունենում և պարզաբանեց, որ մարդիկ մտածում էին, թե ընդդիմությունը պետք է աներ դա: Բայց մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, որ դուք բոլորդ հասկացաք, որ ոչ միայն ընդդիմությունը, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է անի հեղափոխությունը:

Մենք վերացրել ենք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհները, և հիմա ձեզնից յուրաքանչյուրն ազատ է աշխատել, ներդրումներ անել, իր մի քառակուսի հայրենիքը ծաղկեցնել և ՀՀ քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն»,-ասաց նա

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: