Ռոբերտ Քոչարյանը ձեռք մեկնեց Փաշինյանին

Aug 20, 2018 1 Comment

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը ձախողելուց հետո նա հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը: Hayeli.am կայքը Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին խնդրեց պատասխանել այն հարցին, թե որոնք էին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական ուղերձները հանրությանը և ՀՀ իշխանություններին:Որին ի պատասխան պարոն Իսագուլյանն ասաց, ուղերձները մի քանիսն են: «Իհարկե, ուղերձները մի քանիսն էին: Նախ, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, և ինքը կոչ արեց լրատվամիջոցներին, որպեսզի նրանք դիմեն ՀՔԾ ղեկավարությանը պահանջով, որ նրանք նախաքննության գաղտնիության պատրվակով չթաքնվեն այդ գործի հետևում և տպավորություն չստեղծեն, թե մեղադրանքն իրոք լուրջ է և արժանահավատ: Դրանով իսկ հնարավորություն կստեղծեն պաշտպանական կողմի համար առավել հստակ հանրությանը ներկայացնելու իրենց կողմի տեսակետները: Երկրորդ, շատ պարզ ներկայացրեց աշխարհաքաղաքական առկա գործընթացները և դրանց հետևանքով Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգները՝ մատնանշելով, որ ինքը չի կարող անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ: Երրորդ, ներկայացրեց նաև տնտեսական իրավիճակն իր նախագահության օրոք և համեմատական բնութագրեր տվեց ներկայիս իրավիճակին ու հնարավոր զարգացումներին: Չորրորդ, ցրեց այն միֆը, որ տասնյակ տարիների ընթացքում թմբկահարում էին իր ունեցած առասպելական հարստությունների վերաբերյալ: Ընդ որում, կոչ արեց գործող իշխանություններին, որոնց շարքերում այսօր քիչ չեն հենց այն մարդիկ, ովքեր տարածում էին այդ կեղծ լուրերը, և որոնք այսօր հնարավորություն ունեն, և կարծում եմ արդեն իսկ փորփրելով հասկացել են, որ իրենք այդ հարցում մեղմ ասած ստում էին»,- պարզաբանեց Գ. Իսագուլյանը:

Սակայն նա կարևորեց այ հանգամանքը, որ նույնիսկ այս ամենից հետո Քոչարյանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր օգնության ձեռքը մեկնել  Փաշինյանին ցանկացած ազգանպաստ հարցում:

«Ես վստահ եմ, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ամենակարևոր ուղերձն այն էր, որ նույնիսկ այս ամենից հետո ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր օգնության ձեռքը մեկնել պրն Փաշինյանին ցանկացած ազգանպաստ հարցում, եթե դրա կարիքը լինի: Սա, ըստ էության, ամենակարևորն է: Ես չգիտեմ, այն ընկալվել է, թե ոչ, բայց մենք այլ ճանապարհ չունենք: Անփորձության ու փորձառության համատեղումն է, հեղափոխականության ու պահպանողականության համատեղումն է, սիրո և համերաշխության համատեղումն է, որ կարող է ապահովել մեր միասնականությունը, որը և միակ գրավականն է հետագա հաջողությունների: Մի կորցրեք այս հնարավորությունը»:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Ռոբերտ Քոչարյանը ձեռք մեկնեց Փաշինյանին” հրապարակմանը

  1. Ռnբերտ Քոչшրյանը ձեռք մեկնեց Փшշինյանին | HAVASTI.info says:

    […] «Ես վստահ եմ, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ամենակարևոր ուղերձն այն էր, որ նույնիսկ այս ամենից հետո ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իր օգնության ձեռքը մեկնել պրն Փաշինյանին ցանկացած ազգանպաստ հարցում, եթե դրա կարիքը լինի: Սա, ըստ էության, ամենակարևորն է: Ես չգիտեմ, այն ընկալվել է, թե ոչ, բայց մենք այլ ճանապարհ չունենք: Անփորձության ու փորձառության համատեղումն է, հեղափոխականության ու պահպանողականության համատեղումն է, սիրո և համերաշխության համատեղումն է, որ կարող է ապահովել մեր միասնականությունը, որը և միակ գրավականն է հետագա հաջողությունների: Մի կորցրեք այս հնարավորությունը»: Աղբյուրը՝ http://hayeli.am/article/1109237 […]