Կլոր սեղանի շուրջ նստել ու քննարկել է.Սփյուռքի նախարարի 100 օրը

Aug 17, 2018 Comments Off on Կլոր սեղանի շուրջ նստել ու քննարկել է.Սփյուռքի նախարարի 100 օրը

Մայիսի 30-ին ՀՀ պատվիրակության կազմում երկօրյա այցով Մխիթար Հայրապետյանը մեկնել է Թբիլիսի: Կլոր սեղանի շուրջ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման շուրջ բազմաթիվ կարևոր հարցեր, որոնցից մի քանիսի վերաբերյալ արդեն իսկ տեղում որոշ համաձայնություններ են ձեռք բերվել: Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև նախագահական նստավայրում: Հանդիպում է եղել Վրաստանի մշակույթի նախարարի և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասանների հետ: Այցի շրջանակում ծանոթացել են թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ այցելել են նաև Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն:

Նախարարությունն իրականացրեց «Արի տուն-2018» անցումային ծրագիրը: Նախարարի որոշմամբ առաջին անգամ սփյուռքի նախարարությունը սկսեց համագործակցել մասնավոր սպեկտորի հետ՝ ծրագրում ներգրավելով տարբեր կազմակեպությունների: Դրանք էին՝ Menu.am –ը, «Wok & Roll»-ը, «Paraqari Shawarma and Thüringer Bratwurst Armenia»-ն, «TAO» չինական և ճապոնական ռեստորանը, «Black Angus»-ը, «ՍԻՍ Նատուրալ» բնական հյութերի գործարանը:

«Ոսկե ծիրան» XV հոբելյանական միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ Հուլիսի 15-ին, նախարարը հանձնեց հատուկ մրցանակ: Առաջին մրցանակակիրը դարձավ ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսոր Առնո Խայաջանյանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով:

Հուլիսի 24-ին տեսազանգի միջոցով նախարարը ուղիղ կապ հաստատեց ԱՄՆ-ում կայացած Հոմենեթմենի երիտասարդական ֆորումին, հանդես եկավ ելույթով ու պատասխանեց վերջիններիս հուզող մի քանի հարցերի: Ֆորումը կրում էր «Ընդլայնելով ապագայի հնարավորությունները. Քո քայլն ավելի հզոր Հայաստանի համար անվանումը»:

Հուլիսի 24-ին նախարարը հրապարակեց սփյուռքի նախարարության նոր տարբերանշանը՝ լոգոն: Որի հեղինակը ցանկացել է մնալ անհայտ և լոգոն նվիրել նախարարությանը:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Հուլիսի 24-27 պաշտոնական այցով մեկնեց Կիպրոսի Հանրապետություն: Հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կիպրոս-Հայաստան բարեկամական հարաբերություններն էլ աավելի ամրապնդելուն ուղղված քայլեր:

Նախարարը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրում բնակվող կիպրացիների հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հետ: Նախարարը մասնակցեց Հայաստան –Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էր Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը: Կողմերը համաձայնության եկան համատեղ անցկացնել մի քանի ծրագիր, որոնցում ներգրավված են հիմնականում երիտասարդները:

Այցի ընթացքում նախարարը հանդիպեց նաև Եգիպտոսի ներգաղթի նախարար Նաբիլա Մաքրամի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնելու քառակողմ հանդիպում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափով:

Եգիպտոսի կառավարության հրավերով նախարարը պաշտոնական այցով սեպտեմբերին կմեկնի Կահիրե և Ալեքսանդրիա, որտեղ հանդիպումներ կունենա ինչպես եգիպտոսցի պաշտոնատար անձանց, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում նախարարը հանդիպեց ԿՀ-ում հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, վերջինիս հետ քննարկեց կիպրահայերին հուզող հարցեր, ապա հանդիպեց տեղի հայ համայնքի հետ:Նախարարն այցելեց նաև Մելքոնյան կրթական ինստիտուտ, ծանոթացավ խնդրին՝ լսելով և ՀԲԸՄ դիրքորոշումը և ինստիտուտը ավարտած սաներին:

Հուլիսի 28-Օգոստոս 7 նախարարը աշխատանքային այցով եղավ ԱՄՆ-ում: Հանդիպեց Լոս Անջելեսի, Նյու Յորքի և Բոստոնի հայ համայնքների, կուսակցությունների, միությունների հետ: Հանդիպումների ժամանակ նախարարը պատասխանեց տեղի հայերին հուզով հարցերին, լսեց նրանց մտահոգությունները:

Նախարարությունն իրականացրեց «Քայլ դեպի տուն-2018» ուսումնաճանաչողական ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ, միաժամանակ ընդունեց 440 սփյուռքահայ երիտասարդների ու պատանիների: Այս անգամ ևս նախարարը որոշեց համագործակցել մասնավոր սեկտորի հետ՝ ծրագրում ներգրավելով Հայ-ռուսական համալսարանին, «Teach for Armenia» և «Birthright Armenia» հիմնադրամներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «GG» տաքսի ծառայությանը, «All Inclusive Armenia» և «Loft» կազմակերպություններին: Ծրագրի շրջանակում նախարարը մի քանի անգամ հանդիպեց մասնակիցների հետ:

Ներկայումս նախարարի գլխավորությամբ աշխատակազմը աշխատում է «ներՈւժ» ծրագրի վրա: «Սփյուռքի նախարարությունը FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) , Impact Hub Yerevan-ի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: