Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգի հետքերով

Aug 15, 2018 Comments Off on Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգի հետքերով

Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ քաղաքացին ահազանգել էր «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են: Նշենք, որ այս մասնաշենքում բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ եւս կան:

Քաղաքացին սպառնում էր պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: