Ուկրաինական հեռուստաալիքը պատմել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին/տեսանյութ/

Jul 23, 2018 Comments Off on Ուկրաինական հեռուստաալիքը պատմել է Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկի մասին/տեսանյութ/

Օդեսայի մարզային հեռուստաալիքը ներկայացրել է Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից մեկի պատմությունը, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանը TRC ODESA-ի եթերում պատմել է Բելգորոդ-Դնեստրովսկիի ճարտարապետության եզակի պատմական կոթողների՝  XIV-XV դարի հայկական եկեղեցու եւ տաճարի տարածքում գտնվող Սարմատյան դամբարանի մասին:

Ավելի վաղ հետազոտողները Դավիթ Դավթյանն ու Անդրեյ Կրասնոժոնը հետաքրքիր աշխատանք էին հրապարակել հայկական խաչքարերի եւ միջնադարյան Աքերմանի (Բելգորոդ-Դնեստրովսկի) տապանագրի մասին, որը նոր էջ է բացում հայկական տարածաշրջանի պատմության ուսումնասիրության մեջ:

Ինչպես հայտնի է, Բելգորոդ-Դնեստրովսկիում է գտնվում Արեւելյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մայրիամ Աստվածածնի եկեղեցին: Կառույցը վերադարձվել է համայնքին, հայր Լեւոն Ղուլյանի եւ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ջանքերով:

Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ:

Վերականգնման աշխատանքների կազմակերպիչն ու ղեկավարը պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմության եւ մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: