Հայաստանը հավատարիմ է իր՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերում համագործակցությանը. Արմեն Գրիգորյան

Jul 11, 2018 Comments Off on Հայաստանը հավատարիմ է իր՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերում համագործակցությանը. Արմեն Գրիգորյան

Հուլիսի 10-ին ընդունեցի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլիսին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրույցի ընթացքում տիկին Պուլիսը ընդգծեց Հայաստանի՝ Դաշինքի համար կայուն և կարևոր գործընկեր լինելու իրողությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններում, այն է՝ Կոսովոյի Ուժեր գործողությանը և Աֆղանստանում իրականացվող Հաստատակամ աջակցություն առաքելությանը մասնակցելու կարևորությունը:

Նշեցի, որ Հայաստանը դիտարկում է խաղաղապահ գործողությունները որպես միջազգային խաղաղության և կայունության հիմնասյուներից մեկը: Դրանով է պայմանավորված այն, որ 2004թ.-ից սկսած Հայաստանն իր շարունակական մասնակցությունն է բերում միջազգային խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին` մասնակցելով ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

Միաժամանակ զրուցակցիս հայտնեցի, որ Հայաստանը հավատարիմ է իր՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում արդեն իսկ գոյություն ունեցող ձևաչափերում համագործակցությանը, այն է՝ Պլանավորման և վերանայման գործընթացին, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրին:

Տիկին Պուլիսը շեշտեց, որ ՆԱՏՕ-ն, չունենալով ուղղակի դերակատարություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և խնդրի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծմանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: