Իրա վատը հիմա էնա, որ համ Աստվածն է պատժում, համ դատախազը. Սեյրան Սարոյան

Jun 19, 2018 Comments Off on Իրա վատը հիմա էնա, որ համ Աստվածն է պատժում, համ դատախազը. Սեյրան Սարոյան

«Եթե Մանվել Գրիգորյանն իր ընկերոջը լսեր, եղածը կբաժաներ սոված ժողովրդին կամ կթափեր:  Իրա վատը հիմա էնա, որ համ Աստվածն է պատժում, համ դատախազը: Ո՞նց կարայի ես ըտենց բանին տեղյակ լինեի, դա ամենավատ բանն է: Ով բանակից տուշոնկա է գողացել, բան է գողացել, թող տանեն ու տան բանակին, մեկ ա՝ պատժվելու են»,-   լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատան ԱԱԾ բացահայտումներին:

«Չեմ  կասկածել, որ Մանվել Գրիգորյանը կարող էր այդքան զինվորի սնունդը կուտակեր:Ո՞նց ա հիմա իմ երեսին նայելու, որովհետև ընենց երդումներ է կերել, քֆուրներ տվել զինվորի բաժինը գողացողին: Ես, իմ արև, մեռած էի, թաղած չէի, երբ էդ էրեխեքի նամակները տեսա: Խի՞ Մանվելի ինչն էր պակաս: Մանվել չի իմացել ձախ ձեռքն ինչ է անում, աջն՝ ինչ: Ես որտեղի՞ց իմանամ՝ Մանվելն ի՞նչ ունի: Ոչ մեկ թող գլուխ չգովա, թե գիտեր՝ Մանվելն ինչ ուներ, նա փակ մարդ էր: Սա խայտառակություն է: Համ խայտառակ եղավ՝ դատարանը կպատժի, համ էլ՝ Աստված: Էլ ի՞նչ պատիվ: Էդ նամակների պատասխանը ո՞նց է տալու: Մթոմ առաջին գծում սնունդ կար, որ շատ լիներ, բերեր պահեր: Մի մարդ ո՞նց կարող ա իջնել այդ աստիճանի, չգիտեմ, որ եթե էդ էրեխեքի տուշոնկեն վերցնի: Սրանից հետո ես ո՞նց կարամ իրա հետ շփվեմ՝ էթամ ասեմ՝ այ, տուշոնկա»,- զայրացած ասաց Սարոյանն ընկերոջ հասցեին:

«Այլևս  Մանվել Գրիգորյանի հետագա ճակատագիրը ինձ չի հետաքրքրում: Աշխարհում ամենավատ բանը, երբ հարազատ մարդու ես կորցնում, դրանից վատ բան չկա: Ֆիրմաներ ուներ, շուկաներ ուներ, Մանվելն ի՞նչ չուներ, մնացել էր տուշոնկի հույսի՞ն: Ինձ գինու գործարան էին տվել, պետությունն իրան ամեն ինչ տվել է՝ հացի գործարան, խի՞ պետությունը մեզ սոված է թողել: Էդ մարդն ինձ ամեն օր երդում է տվել, որ զինվորի հացը չի գողանում, ու տենց բաներ ենք տեսնում: Ո՞նց կարելի է հերոսից իջնել տուշոնկա գողացողի»,- վրդովվեց պատգամավորը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: