«Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով». Արարատ Միրզոյան

Jun 17, 2018 Comments Off on «Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով». Արարատ Միրզոյան

ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թ.թ. մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում»,- նշել է Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Իգոր Մուրադյանը մահացել է այսօր երկարատև հիվանդությունից հետո: Նա վերջին շրջանում ԱՄՆ-ում էր՝ կլինիկաներից մեկում, վերադարձել էր օրերս:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: