«Անհրաժեշտ է դադարեցնել այս դիմակահանդեսը». Մարգվելաշվիլին դիմել է Իվանիշվիլիին

Jun 14, 2018 Չի մեկնաբանվել

«Грузия Онлайн»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրաստանի Եվրոպական ուղի» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին՝ որպես իշխող կուսակցության ղեկավար, պետք է երկրի վարչապետ դառնա: 

«Երեկ պարոն վարչապետը հրաժարական տվեց և ասաց, որ պետք է հնարավորություն տա կուսակցության ղեկավարին, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիին, համակարգել նոր կառավարությունը: Կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա՝ ով և ինչու է փոխում վարչապետերին, այնպես, ինչպես նախորդ վարչապետ պարոն Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո մենք լսեցինք, որ նա հաջողակ վարչապետ էր: Կարծում եմ՝ դիմակահանդեսի այս շրջանը պետք է վերանա, և պետք է հանրությունն ու մեր օտարերկրյա գործընկերներն իմանան դրա պատճառ»,- ասել է Մարգվելաշվիլին:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “«Անհրաժեշտ է դադարեցնել այս դիմակահանդեսը». Մարգվելաշվիլին դիմել է Իվանիշվիլիին”

Մեկնաբանել