Նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Jun 14, 2018 Comments Off on Նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: