Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Jun 13, 2018 Comments Off on Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է պաշտոնը թողնելու մասին:

«Ես փորձում էի լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ: Ես եղել եմ և մնում եմ թիմային խաղացող: Դրանից ելնելով՝ ես նկատում եմ թիմում եղած տրամադրությունները և որոշում եմ կայացնում, որն այս իրավիճակում իմ փոխարեն պետք է կայացներ ցանկացած թիմի ղեկավար»,- նշել է Կվիրիկաշվիլին:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: