Ամենաերախտամոռները

Jun 15, 2018 Comments Off on Ամենաերախտամոռները

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո թեժ քննարկումներ են ծավալվել շոու բիզնեսում: Քննարկվել է, մասնավորապես, այն մարդկանց վարքը, որոնք մինչ հեղափոխությունը եղել են Ռիտա Սարգսյանի մտերիմները, վայելել են նրա աջակցությունը, սակայն հեղափոխության օրերին ամենաբարձն էին գոռում հարթակից:

Մասնավորապես՝ մինչ հեղափոխությունը երգիչ Արամոն իր ծննդյան հիսուն ամյակին թանկարժեք թեւնոց է ստացել Ռիտա Սարգսյանից, դրանից բացի նախկին առաջին տիկինը նրա ընտանիքին օգնել է ցանկացած հարցում, լուծել է որդու ուսման վարձի խնդիրը եւ այլն: Նույնը Հրանտ Թոխատյանի դեպքում է եղել, ընդ որում՝ Թոխատյանին վերջերս տրամադրված հիմնադրամի տարածքի համար եւս միջնորդել է Ռիտա Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: