Հայտնի է, թե երբ վաճառքի կհանվեն Մխիթարյանի անվանական խաղալիքները (լուսանկար)

May 28, 2018 Comments Off on Հայտնի է, թե երբ վաճառքի կհանվեն Մխիթարյանի անվանական խաղալիքները (լուսանկար)

Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքների վաճառքը կմեկնարկի հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը.

«Ինտերակտիվ Մխիթարյան խաղալիքի թողարկումը նախատեսված է հունիսի 1-ին հայկական «Մանկան» խանութներում:

Շուտով հասանելի կլինի նաև միջազգային առաքումը: Մնացեք կապի մեջ»,- ասվում է Մխիթարյանի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: