Գյումրիում հնչած կրակոցների արդյունքում երկու քաղաքացի է մահացել

May 17, 2018 Չի մեկնաբանվել

Գյումրիում կրակոցներ են հնչել, երկու հոգի մահացել է: Միջադեպի վերաբերյալ ահազանգ ՀՀ ոստիկանությունը ստացել է այսօր՝ ժամը 17:45-ին: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանը:

Այս պահին իրավապահներ են աշխատում դեպքի վայրում: Մինչ այդ հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Մահացածների ինքնությունը պարզվել է, նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն և Թելման Կ.-ն:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Գյումրիում հնչած կրակոցների արդյունքում երկու քաղաքացի է մահացել”

Մեկնաբանել