Իրանի հայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել, ադրբեջանցիները փորձել են խանգարել

Apr 24, 2018 Comments Off on Իրանի հայերը Թուրքիայի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել, ադրբեջանցիները փորձել են խանգարել

Թեհրանում բնակվող մի խումբ հայեր ապրիլի 24-ին բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի դեմ։

Մասնակիցներն իրենց ձեռքում պահել են պաստառներ որոնց վրա գրված է եղել «Մահ թուրքերին», «Մահ Թուրքիային», «Թուրքիայի դրոշի կարմիր գույնը ցեղասպանության ժամանակ հայերի թափված արյունն է»։

Ի պատասխան դրան՝ մոտակայքում գտնվող  ադրբեջանցիներն իրենց հերթին են պաստառներ պահել, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղը մերն է, մերն էլ մնալու է»։ Սակայն Իրանի ոստիկանությունը, համապատասխան միջոցներ ձեռնարկելով, մի շարք ադրբեջանցիների բերման է ենթարկել:

Ermenihaber-ի աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածները «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման ակտիվիստներ են։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: