«Սերժ Թանկյանին խորհուրդ կտամ զերծ մնալ հակասահմանադրական կոչերից». Արսեն Բաբայան

Apr 22, 2018 Comments Off on «Սերժ Թանկյանին խորհուրդ կտամ զերծ մնալ հակասահմանադրական կոչերից». Արսեն Բաբայան

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խորհուրդ է տալիս ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին զերծ մնալ հակասահմանադրական կոչերից: Այս մասին նա ասել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

– Պարոն Բաբայան, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում կոչ է արել Ազգային ժողովին վարչապետ Սերժ Սարգսյանին «անհապաղ զրկել լիազորություններից», ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

– Բոլորս մտահոգված ենք Երևանում վերջին օրերին ծավալվող գործողություններով: Սերժ Թանկյանը հիանալի երաժիշտ է, բայց նրան խորհուրդ կտամ զերծ մնալ հակասահմանադրական կոչերից: ՀՀ Ազգային ժողովը և խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավոր լավ գիտի իր անելիքներն ու լիազորությունների շրջանակը: Կարծում եմ՝ շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Թանկյանն, օգտագործելով իր հեղինակությունը, ողջամտության ու սթափության կոչ աներ բոլորին:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: