Հանդիպումն ավարտվեց, ինչու հեռացավ Սերժ Սարգսյանը

Apr 22, 2018 Comments Off on Հանդիպումն ավարտվեց, ինչու հեռացավ Սերժ Սարգսյանը

Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը դեռ չսկսված ավարտվեց: Սերժ Սարգսյանն ասաց ցտեսություն: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները և 19:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում:

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց մարտի 1- կրկնելու մեջ, հիշեցրեց, թե ինչ տեղի ունեցավ, և եթե նման բան կրկնվի ամբողջ պատասխանատվությունը կնկնի Փաշինյանի վրա:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Սարգսյանի սպառնալիքները որևէ իրավական հիմք չունեն:

Երբ Փաշինյանը հրաժարվեց Սերժ Սարգսյանի առաջարկաց երկխոսության տարբերակից, վարչապետը հեռացավ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: