Մասնակիցն ենք նոր սկզբի .Սերժ Սարգսյան

Apr 17, 2018 Չի մեկնաբանվել

«Վերջին ամիսներին մենք ականատես եղանք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունը կյանքի կոչելուն, մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի :Ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում։ Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտին բերելու համար մենք կազմում ենք կառավարություն, որի առաջին քայլը ԱԺ կողմից վարչապետ ընտրելն է», – ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

«Եթե անկախության ժամանակ Հայաստանի համար ավելի կարևոր էին քաղաքան կայունությունն ու կառավարությունը, ապա այսօր այդ խնդիրները կարելի է լուծված համարել, իսկ այժմ անցում է կատարվում դինամիկ զարգացման։Անկախության առաջին տարիներին նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևն այլընտրանք չուներ, մինչդեռ այսօր ակնառու է, որ գերակայությունը շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը, որի յուրաքանչյուր ճյուղի ու օղակի իրավունքները համահունչ են, իսկ դա մեր պատկերացմամբ լավագույնը կարող է լուծվել պառլամենտական կառավարման սահմաններում», – նշեց Սարգսյանը։

«Պառլամենտական կառավարման համակարգում վարչապետը իշխող կուսակցության ղեկավարն է։Վարչապետը, ապագա կառավարման համակարգում առանցքային դերակատարություն ունենալով, որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի ապագահի հետ։ Վարչապետը՝ ի տարբերություն կիսանախագահական ձևի ամբողջ գործադիր իշխանույան ղեկավարն է և մշտապես գտնվելու է խորհդրարանական վերահսկողության ներքո», – ասաց Սերժ Սարգսյանն՝ ընդգծելով, որ սահմանադրությամբ վարչապետը կարող է փոխվել քաղաքական դրդապատճառներից ելնելով, որի համատեքստում նոր կառավարման մոդելում պառլամենտական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները շատ են։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Մասնակիցն ենք նոր սկզբի .Սերժ Սարգսյան”

Մեկնաբանել