«Այս պայքարը ռեալ պայքար է հանցագործության դեմ». Հրանուշ Խառատյան (video)

Apr 17, 2018 Comments Off on «Այս պայքարը ռեալ պայքար է հանցագործության դեմ». Հրանուշ Խառատյան (video)

«Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների հետ կապված ոչ մի ամփոփիչ գործ չեմ տեսել, որ այդ կառավարումը գնահատեն Հայաստանի խնդիրների համար արդյունավետ».- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագարագետ Հրանուշ Խառատյանը:
Ազգագրագետի խոսքով՝ արտաքին պարտքի թիվը, այսօր տարբեր ոլորտներում ակնհայտ բացթողումները Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների լավագույն գնահատականն են. «Ես չեմ անձնավորում,ասելով՝ միայն Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքն է, այլ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության կառավարման արդյունքն է»:
Ըստ Հրանուշ Խառատյանի՝ Հայաստանի իշխանությունն ավելի ու ավելի է կենտրոնացել մեկի անձի ձեռքում. «Անգամ, եթե հանրապաետականների մեջ կան մարդիկ, ովքեր ևս դժգոհ են, միևնույն է չեն կարողանում քվեարկություններից փախչելով էլ դուրս մնալ այս իրողությունից: Նրանց էլ բերման են ենթարկում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: