Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին

Apr 14, 2018 Comments Off on Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին

Այսօր ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել: ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել է բրիտանական զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:
Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին:
Այսօր Սիրիայի ժողովուրդը և օրինական իշխանությունը ենթարկվում են տեռորի առաջատար այն գերտերությունների կողմից, ովքեր քարոզում են ժողովրդավարություն, մարդու իրավունքների և ժողովուրդների պաշտպանություն և այլն:
Սիրիայի բնակչությունը և հենց Սիրիան այսօր կանգնած են մի այնպիսի չարիքի առաջ, ինչը կարող է սպառնալ աշխարհի ցանկացած պետության, ով իր թե արտաքին և թե ներքին քաղաքականությունը չի համաձայնեցնում ԱՄՆ-ի շահերի հետ:
Աշխարհը գնում է դեպի կործանում:
21-րդ դարի <<ժողովրդավարությունը>> սարսափելի է ցանկացած բռնապետությունից:
Համբերություն և ոգու տոկունություն Սիրիային և այնտեղ բնակվող մարդկանց, որպեսզի դիմագրավեն նմանատիպ ոտնձգություններին:

http://facebook.com Աշոտ Անդրեասյան

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: