«Ես ամեն  ինչ անելու եմ, որ նա գա Հայաստանի հավաքական». Ռուբեն Հայրապետյան

Mar 22, 2018 Comments Off on «Ես ամեն  ինչ անելու եմ, որ նա գա Հայաստանի հավաքական». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը:

 «Մենք ընկերական խաղերից ակնկալիքներ չունենք: Ակնկալիքն այն էր, որ հրավիրում ենք նոր ֆուտբոլիստների և փորձարկումներ ենք անում: Առավել ևս, որ մարզիչն ընտրել է այնպիսի մրցակիցներ, որոնք նման են մոտ ապագայի մեր մրցակիցներին: Միշտ էլ հաղթանակը հաճելի է, մեր հավաքականը միշտ էլ մարզադաշտ պիտի մտնի հաղթելու համար: Բայց պետք չէ կենտրոնանալ, որ սա հաղթելու խաղ է: Այս կերպ մարզիչը պատրաստում է մեր հավաքականին պաշտոնական խաղերին: Ընկերական խաղերով պատրաստում ենք հավաքական»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրապետյանը:
Վերջինս խոսեց նաև հավաքական հրավիրված ֆուտբոլիստների և դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին՝ շեշտելով, որ ինքն անձամբ շատ է ուզում թիմի դարպասում տեսնել Յուրչենկոյին:«Ես ամեն  ինչ անելու եմ, որ նա գա Հայաստանի հավաքական: Մնացածը կախված է նրանից: Իսկ ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին և Ժոաո Ժորդի Մոնրո Արարատին, ապա նրանց «կես բերան» ասել ենք, և նրանք ոգևորված միացել են ազգային թիմին: Նորբերտոն լավ տպավորություն է թողնում և մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է: Նա կուժեղացնի հարձակման գիծը: Իսկ Ժոաո Արարատը թիմին կմիանա մայիսին կայանալիք խաղերի ընթացքում»,-նշեց Հայրապետյանը:«Ազգերի լիգան մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցելու համար Եվրոպայի առաջնությանը: Այս ընկերական խաղերով նախապատրաստվում ենք Ազգերի լիգային: Փորձում ենք խաղալ այնպիսի մրցակիցների հետ, ովքեր նման են մեր հակառակորդ թիմերին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու Ազգերի լիգային»,-ընդգծեց Ֆեդերացիայի նախագահը:Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: