Արագածոտնի մարզում 59-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Mar 14, 2018 Comments Off on Արագածոտնի մարզում 59-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում 59-ամյա Յուրի Գալուստյանը իր վարած Mercedes մակնիշի 34 QL 167 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 52-ամյա Նարինե Գալուստյանը տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: