«Սեֆիլյանի գործը շինծու է հիմնված գործուղված գործակալի ցուցմունքների հիման վրա». Բարսեղ Շուշանյան (փաստաբան) (video)

Feb 23, 2018 Comments Off on «Սեֆիլյանի գործը շինծու է հիմնված գործուղված գործակալի ցուցմունքների հիման վրա». Բարսեղ Շուշանյան (փաստաբան) (video)

Փաստաբան Բարսեղ Շուշանյանը վստահ է, որ Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և կան կոնկրետ փաստեր, թե ինչպես է «կարվել» Սեֆիլյանի գործը:
«Մենք բազմիցս պնդել ենք, որ Սեֆիլյանի գործով ցուցմունք տվող Սմբատ Գալոյանը գործակալ է ու նրա ցուցմունքները իրականության հետ որևէ աղերս չունեն»,- այսօր Հայելի ակումբում ասաց Բարսեղ Շուշանյանը:
Փաստաբանը նշեց, որ դատարանն այդպես էլ հրաժարվեց Սմբատ Գալոյանին հրավիրել դատարան, որպեսզի Սեֆիլյանն ու նրա պաշտպանները կարողանան հարցեր ուղղել վերջինիս:
Հիշեցնենք, որ Սեֆիլյանին առաջադրված է երեք մեղադրանք՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն, զենքի ապօրինի շրջանառություն և շենքեր,շինություններ գրավելու փորձ:
Փաստաբանը վստահեցնում է, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ ուզում են հաշվեհարդար տեսնել՝ հիմնվելով կեղծ ցուցմունքների ու փաստաթղթերի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: