Պատերազմի վտանգը կա, բայց պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի. Թրեյսի Ջերման

Feb 20, 2018 Comments Off on Պատերազմի վտանգը կա, բայց պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի. Թրեյսի Ջերման

««Պատերազմի կանխատեսելու համար ցուցիչ է ապրիլյան պատերազմը»,- «168 ժամի» հետ զրույ­ցում այս մասին ասել է եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին: Թրեյսի Ջերմանը նշել է, որ ռիսկերը, որոնք թվարկված են զեկույցում՝ որպես պատերազմ հրահրող գործոն­ներ, առկա են ղարաբաղյան հակամարտության շփման գծում:

Սակայն, ըստ նրա, դրանք նոր գոր­ծոններ չեն, պատերազմի սպառնալիքը Ղարաբաղում միշտ է եղել, սակայն հարցը մեկն է իրակա­նում կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ, քանի որ կողմերին զսպող գործոններ ևս կան: Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում, ժամանակի ընթացքում այդ դիմադրությունն էլ ավելի է ուժեղանում, և պա­տերազմի այդ փորձը Հայաստանի օգտին էր: «Կարծում եմ՝ պատերազմի վտանգը կա, քանի որ հարվածը հարվածի է հանգեցնում, սադրանքը՝ սադրանքի, բայց պատերազմական երկարատև գործողություններ Ղարաբաղում չեն լինի, դրա փորձը կողմերն ունեն, միմյանց և սեփական հնա­րավորությունները ճիշտ են գնահատվում:

 Չկար­գավորված հակամարտությունը միայն ներքաղա­քական խնդիրներ լուծելու նպատակով գուցե օգ­տագործվի, գուցե լինեն սադրանքներ, կարճատև բախումներ, և ոչ ավելին, քանի որ պատերազմելու վստահություն կողմերը չունեն»,-ասել է Ջերմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: