Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցներն առանձին կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ

Feb 09, 2018 Comments Off on Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցներն առանձին կհանդիպեն Արմեն Սարգսյանի հետ

Գագիկ Ծառուկյանը և իր թիմակիցները ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ կհանդիպեն առանձին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Մինչև չհանդիպեմ, չքննարկենք, ոչ մի բան ասելու իրավունք չունենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ  հանդիպումից հետո իր թիմակիցների հետ կքննարկեն առաջարկներն, ինչից հետո կհրապարակեն իրենց որոշումը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: