Փետրվարի 8-ից անհայտ կորածին մահացած են գտել

Feb 09, 2018 Comments Off on Փետրվարի 8-ից անհայտ կորածին մահացած են գտել

Փետրվարի 8-ից անհայտ կորած անձը հայտնաբերվել է ավտոտնակում մեքենայի մեջ՝ մահացած վիճակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Փետրվարի 9-ին, 00։30-ին անհայտ կորած Հ. Վ.-ի հայտնաբերման ուղղությամբ տարված որոնողական միջոցառումների շնորհիվ Իսակովի պողոտայի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի սրահում, հայտնաբերվել են Հ. Վ.-ի և Լ. Ա.-ի դիերը»,- տեղեկացրին ոստիկանությունից և հավելեց, որ Հ. Վ.-ն անհայտ կորած էր համարվում փետրվարի 8-ից:

«Այժմ քննություն է տարվում հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ»,- ընդգծեցին Քննչական կոմիտեից:

Գործի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: