Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց

Feb 09, 2018 Comments Off on Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով։ Դատախազը հաստատված գնահատեց բոլոր առաջադրված մեղադրանքները և միջնորդեց՝ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման։

Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Մեղադրող Հակոբ Ենոքյանը միջնորդեց նաև Գևորգ Սաֆարյանին դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման։

Գործով մյուս ամբաստանյալներից՝ Սասունիկ Կիրակոսյանին՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանին՝ 4 տարի, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին 3 ական տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանին 2 տարի ժամկետով։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: