Հողերը վերցնել գյուղացիների ձեռքից.վարչապետի հանձնարարականը

Feb 08, 2018 Comments Off on Հողերը վերցնել գյուղացիների ձեռքից.վարչապետի հանձնարարականը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը մի շարք հանձնարարականներ տվեց կառավարության անդամներին: Առաջին հանձնարարականը վերաբերվում էր գյուղատնտեսական նշանակության ոռոգելի այն հողատարածքներին, որոնք չեն օգտագործվում: Վարչապետի խոսքով, առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է: Միայն Արարատի մարզում կա 24 հազար հեկտար նմանատիպ հողատարածք, որոնք պատկանում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի խթանմանն ուղղված առաջարկություններ։

«Իրականում, կարծում եմ, սա պրոբլեմ է, որովհետև մենք բազմաթիվ ջանքեր ենք կիրառում, միջոցներ ենք ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքները ավելացնենք, երբ ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին», -ասաց նա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: