Դամասկոսում ռուսական ներկայացուցչական շենքը ռմբակոծվել է

Feb 07, 2018 Comments Off on Դամասկոսում ռուսական ներկայացուցչական շենքը ռմբակոծվել է

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հայտնում է,որ փետրվարի 6-ին` ժամը 16-ի սահմաններում, ռմբակոծվել է Դամասկոսում ՌԴ առեւտրային ներկայացուցչական շենքը:  Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Դամասկոսում ռուսական ներկայացուցչական շինության ռմբակոծումը ահաբեկչական խմբերի կողմից: Նաեւ հիշեցնում են, որ օրերս ականանետային կրակի տակ էր հայտնվել  նաեւ ռուսական ոչ իշխանական պատվիրակությունը՝ ստիպված լինելով շտապ լքել տարածքը: Պատվիրակությունը հումանիտար օգնություն էր հասցրել Դամասկոս:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: