«Զվարթնոց»-ում կրկին չվերթներ են չեղարկվել

Feb 06, 2018 Comments Off on «Զվարթնոց»-ում կրկին չվերթներ են չեղարկվել

«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ կան Մոսկվայից Հայաստան եկող ու Հայաստանից մեկնող չվերթների չեղարկումներ: Այսպես՝ ժամը 8:00-ին «Շերեմետյեվո» օդանավակայանից սպասվող չվերթը, որի ժամանումը Զվարթնոցում սպասվում էր 10:30, չեղյալ է համարվել: Չեղարկվել է նաեւ Երեւանից ժամը 11:20 սպասվող թռիչքը դեպի «Շերեմետյեվո» , որի վայրէջքը Մոսկվայում սպասվում էր 13:50:
Շաբաթ օրվանից Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ, երեկ «Զվարթնոց»-ում չեղյալ էին համարվել 2 թռիչքներ:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: