Հարավային Կորեայի առաջնորդը կհանդիպի ԿԺԴՀ պաշտոնյայի հետ

Feb 05, 2018 Comments Off on Հարավային Կորեայի առաջնորդը կհանդիպի ԿԺԴՀ պաշտոնյայի հետ

Հարավկորեական Korea Times թերթը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին հայտնում է,որ  Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպի ԿԺԴՀ-ի արարողակարգային ղեկավար Կիմ Յոն Նամի հետ, որը ժամանելու է հարավկորեական Փհոնչհան՝ Օլիմպիադայի բացմանը մասնակցելու համար:

«Նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպի Կիմ Յոն Նամի հետ՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից սկսած: Թե արդյոք Կիմ Յոն Նամն առանձին հանդիպելո՞ւ է նախագահ Մուն Չժե Ինի հետ՝ ենթակա է քննարկման»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԺԴՀ-ի կողմից դեռ չի ստացվել Մուն Չժե Ինի հետ առանձին հանդիպման դիմում, բայց Փհենյանի որոշումը՝ Օլիմպիադայի բացմանն ուղարկել ԿԺԴՀ ազգային գերագույն ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամին, հավանաբար, ընդունվել է որպես «բարի կամքի» նշան:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: