Նախարարությունը խնայողություններ է անում հիվանդների հաշվին

Jan 31, 2018 Comments Off on Նախարարությունը խնայողություններ է անում հիվանդների հաշվին

«Հրապարակ» թերը գրում է. «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում և ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արևային կայաններ տեղադրելու, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման համար:

Այս որոշումը նշված բուժհիմնարկներում բողոք է առաջացրել։ Առաջին հայացքից թվում է, թե նախարարությունը դրական գործ է արել՝ փորձելով բարելավել պայմանները, սակայն պարզվում է՝ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին, կրճատվել է նարկոմանիայով տառապող հիվանդների թիվը, որոնք դեղամիջոցներ են ստանում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։

Ավելին, ինչ-որ փուլից պետությունն էլ պետք է գումար հատկացնի նշված ծրագրին, սակայն ոչ միայն չի տվել, այլև նախարարությունը որոշել է դա խնայել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: