Հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել

Jan 13, 2018 Comments Off on Հորդառատ անձրևների հետևանքով 18 մարդ է զոհվել

Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վիրավորվել է 28 մարդ:

Կարլիֆորնիայի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքները բնակելի շատ թաղամասեր լցրել են կեղտով, քարերով և կոտրված ծառերով:

Փրկարարները շարունակում են տուժածների և կորածների որոնողական աշխատանքները:  Տուժած շրջաններից բնակիչների տարհանումն իրականացվում է ուղղաթիռներով:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: