Մոուրինյոն կապվել է Վենգերի հետ

Jan 11, 2018 Comments Off on Մոուրինյոն կապվել է Վենգերի հետ

Բրիտանական մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ Լոնդոնի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են սկսել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանակման վերաբերյալ:

Ժոզե Մոուրինյոն կապվել է Արսեն Վենգերի հետ և առաջարկել փոխանակել Սանչեսին Մխիթարյանի հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Մոուրինյոյի կողմից չի ընդգրկվում մեկնարկային կազմում: Նրա տրանսֆերը գնելու հավակնորդներ են համարվում նաև իտալական Ինտերն ու Դորտմունդի Բորուսիան:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: