Հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը
Dec 29, 2017
Comments Off on Հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը
Դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա, դրանցից երկուսը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից: Այդ մասին, ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 29-ին ստացել է ՏԱՍՍ-ի ներկայացուցչությունը:
Իսրայելական բանակը հայտնել է նաև, որ տագնապի ազդանշաններ են հնչել մի շարք բնակավայրերում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով տուժածներ չկան: