Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում

Dec 27, 2017 Comments Off on Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունում կոնֆլիկտ է հասունանում։

Մեր աղբյուրի վկայությամբ՝ կուսակիցները դժգոհ են իրենց առաջնորդից, քանզի քաղաքականության հետ առնչվող որևէ գործերի փոխարեն նրա ուշքումիտքը կուսակիցներին «Հայասիի» արտադրանքը իրացնելու գործին լծելն է։ Վերջիններս էլ այդ հարցում սկսել են թերանալ և խուսափել, ինչը և հանգեցրել է շրջանառության անկմանը, «Հայասին» այլևս չի մտնում ՀՀ առաջին հազար հարկ վճարողների ցանկ»։

Առավել մանրամասն՝ «Իրավունք»  թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: