Հենրիխ Մխիթարյանը՝ 2017 թվականի լավագույն մարզիկ ճանաչվելու մասին

Dec 26, 2017 Comments Off on Հենրիխ Մխիթարյանը՝ 2017 թվականի լավագույն մարզիկ ճանաչվելու մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել  երկրպագուներին իրեն 2017 թվականի լավագույն մարզիկ ընտրելու համար:

«Իմ երկրպագուները իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ`հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար:

Ինձ համար պատիվ է ստանալ ամենաշատ քվեն Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում: Կշարունակեմ անել ամեն ինչ`հասնելու նորանոր հաջողությունների`ի ուրախություն իմ ազգի»,- գրել է Մխիթարյանը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: