«Բորուսիայի» գործադիր տնօրենը՝ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին

Dec 24, 2017 Comments Off on «Բորուսիայի» գործադիր տնօրենը՝ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն «Bild am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին:

«Մխիթարյանի «Բորուսիա» վերադառնալու մասին խոսակցությունները մեծ երևակայության հետևանք են: Հայ ֆուտբոլիստի Դորտմունդ վերադառնալը շատ քիչ է հավանական: Ամեն դեպքում չի կարելի ամբողջովին բացառել, որ մի օր Մխիթարյանը նորից հանդես կգա «Բորուսիայում»»,- ասել է Վացկեն:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: