Սեյրան Օհանյանը՝ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ

Dec 12, 2017 Comments Off on Սեյրան Օհանյանը՝ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ճիշտ է, «ՕՐՕ» դաշինք այլեւս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում: Ամռանը նրանք առանձին-առանձին մինի-հավաքագրումներ են արել, սակայն, փող չունենալու պատճառով, կասեցրել են «գործընթացը»:

Բանն այն է, որ «ՕՐՕ»-ի ֆինանսական հարցերը մշտապես լուծել է Սեյրան Օհանյանը. Վարդան Օսկանյանը ՏԻՄ ընտրություններից հետո (Գյումրու եւ Վանաձորի ընտրություններին լուրջ փող է բերել, սակայն այն նպատակին չի ծառայել, «կերվել» է) այլեւս չի ցանկացել «թաթախվել», մի կոպեկ իսկ բերել, ողջ ծանրությունը մնացել է Օհանյանի ուսերին:

Այսօր Սեյրան Օհանյանը, որը, ասում են, փակել է Սամվել Բաբայանի պարտքերը, հոգացել Վիկտոր Դալլաքյանի կուսակցության ծախսերը, հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ, այնքան բարդ, որ որոշել է վաճառել Սայաթ-Նովա փողոցում գտնվող իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: