Ինչպես է Լոռու մարզում վթարված զինծառայողներից մեկի վիճակը

Dec 07, 2017 Չի մեկնաբանվել

Լոռու մարզում առավոտյան վթարի ենթարկված զինծառայողներից մեկը մայոր է, մյուսը` կապիտան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Վանաձորի բժշկական կենտրոն հոսպիտալացված կապիտանի վիճակը կայուն ծանր է, մայորինը` բավարար: «Հնարավոր է կապիտանը տեղափոխվի Երևան»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` դեկտեմբերի 7-ին` ժամը 09:09-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը: Պարզվել է, որ «FORD ESCAPE» մակնիշի 34 TC 371 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել Շահումյան գյուղի թիվ 11 փողոցի 1-ին փակուղու թիվ 8 տան բակում:

Տուժածներ`1979 թ. ծնված Հ. Մ.-ը և 1990 թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ա.-ինը՝ ծանր:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչպես է Լոռու մարզում վթարված զինծառայողներից մեկի վիճակը”

Մեկնաբանել