Կարեն Կարապետյանի նահանջն ու Բաբլոյանի թասիբի հարցը

Dec 08, 2017 Չի մեկնաբանվել

Առինջ մոլի առեւտրականների խնդիրների մտահոգությամբ Կառավարության դեմ դեռ շաբաթներ առաջ պատերազմ սկսած Ծառուկյան դաշինք խմբակցությունը ոչ միայն չի պատրաստվում նահանջել, այլ նոր գրոհի է պատրաստվում:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  այս խմբակցության պատգամավորներից մի քանիսը հարցեր ունեին վարչապետին ուղղված, որն ավելի շատ քննադատություն էր կառավարության ղեկավարի հասցեին: Պատգամավոր Շաքե Իսայանը խոսեց համատարած գնաճի մասին, փաստելով, որ կարագի միջազգային գները չնայած չեն բարձրացել, սակայն այս կառավարությունը կահառակն է անում:  Գեւորգ Պետրոսյանն էլ Կարեն Կարապետյանի հետ <<բլիժնի բոյ>> էր պատրաստ մտնել, նրանից հետաքրքրվում էր, թե չի պատրաստվում կատարել ՀՀ առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ որեւէ կառավարություն, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պարտավոր է հեռանալ: Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արել է տարիներ առաջ ու դրա հիմքով մի քանի կառավարություն փոխել ՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան: Սակայն վարչապետը խույս տվեց պատգամավորի հարցից եւ ոչ թե ինքը պատասխանեց, այլ Վաչե Գաբիրելյանը, որը ըստ  էության ոչինչ չասաց: Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց իր հարցին չպատասխանելու համար: Երեկոն, ինչպես ասում են՝ ձանձրալի կդառնար, եթե իրեն իրական ընդդիմություն համարող Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չմոտենար խոսափողին: Պարզվեց նա մինչեւ հոգու խորքը վիրավորվել էր ԱԺ ՀՀԿ-ական խոսնակ Արա Բաբլոյանի հետ կատարվածից եւ հաշիվ էր պահանջում Էդվարդ Նալբանդյանից: «Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով ԱԺ-ից պատվիրակություն էր գնացել, պարոն Բաբլոյան, կներեք, խոսքս վերաբերում է մեր պետության երկրորդ դեմքին: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում, այնտեղ Մոսկվա-Երևան ինքնաթիռն ուշացել էր ու ամբողջ ուղևորների դեմը, անցումային կետում, հասկանում եմ, ուրիշ պետության սահմանն ենք հատում, պետք է ենթարկվենք իրենց օրենքներին, բայց լինելով ԵԱՏՄ անդամ, անցումային կետում խուզարկում են երկրորդ դեմքին, ռեմեն են հանել տալիս, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ՝ ամբողջ մեր ժողովրդի աչքի դեմը: Մի քիչ տհաճ է, մեր պետության երկրորդ դեմքին է վերաբերվում»,- միջադեպը ներկայացրեց Միքայելյանը ու բացատրություն պահանջեց նիստից բացակա Էդվարդ Նալբանդյանից: Կառավարության օթյակից հայտնեցին, որ կլինի գրավոր պատասխան:  Ինչ խոսք, նման դեպքերը  կարող են շատ լուրջ միջպետական սկանդալների առիթ դառնալ, բայց ՀՀ իշխանավորները  որոշել են այդ մասին լռել:
Արդյոք նույնպիսի վերաբերմունք կարելի է պատկերացնել Հայաստանի օդանավակայանում ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի վերաբերյալ, իհարկե, ոչ: Ինչպես հնարավոր չէ պատկերացնել, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական բողոք կհղեր ՌԴ ու պատիվ կպահանջեր : Անհասկանալին թերեւս ընդդիմադիր պատգամավորի մտահոգություններն են, ինչ է այլ կարծիք ուներ այս իշխանությունների մասին:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Կարեն Կարապետյանի նահանջն ու Բաբլոյանի թասիբի հարցը”

Մեկնաբանել