Ծառերի համատարած սպանդ Դավիթաշենում. օրը ցերեկով «Սիթի»-ի դիմացի այգում 30-ից ավելի ծառեր տապալվեցին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Dec 06, 2017 Comments Off on Ծառերի համատարած սպանդ Դավիթաշենում. օրը ցերեկով «Սիթի»-ի դիմացի այգում 30-ից ավելի ծառեր տապալվեցին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել Երևանում: Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը: Այս պահին բեռնատարով հեռացնում են ծառերը, մինչդեռ մի քանի մետր այն կողմ գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը: Արդյոք թաղապետը տեղյակ է ծառերի սպանդից, դեռևս չգիտենք, բայց որ վանդալները օրը ցերեկով են իրենց սև գործն անում, դա վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, այսօրվա կադրերը այլ բան են հուշում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: