ՆԱՏՕ-ի կոչը ԼՂ հակամարտող կողմերին

Nov 24, 2017 Comments Off on ՆԱՏՕ-ի կոչը ԼՂ հակամարտող կողմերին

«Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգ է ԼՂ հակամարտությամբ և հորդորում է զերծ մնալ հակամարտության գոտում իրավիճակի սրացումից և շարունակել բանակցությունները։  Հստակ է՝ ռազմական լուծում չի կարող լինել: ՆԱՏՕ-ն այս հարցում ուղիղ դերակատարություն չունի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,-  RIA Novosti-ի փոխանցմամբ,  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բրյուսելյան բանակցություններից հետո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շարունակել բանակցությունների միջոցով լուծման որոնումներն ու զերծ մնալ նոր սրացումներից։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: