Տարկետում լինելու է սկզբունքն իրականություն է դառնում. Դավիթ Պետրոսյան

Nov 22, 2017 Comments Off on Տարկետում լինելու է սկզբունքն իրականություն է դառնում. Դավիթ Պետրոսյան

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների եւ պատգամավորների ու կառավարության անդամների հետ հանդիպման ավարտից հետո նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենք առաջարկում էին տարկետումը եւ կրթության անընդհատությունը պահպանել, նաեւ սոցիալական սկզբունքը պահպանել, որ բոլորը պետք է ծառայեն. «Մեր սկզբունքը` «տարկետում լինելու է» արդեն դառնում է իրականություն: Այստեղ խնդիր է դառնում այն, թե որքան տեղ եւ ինչ չափանիշներ կորոշեն: Հենց մեր պայքարի արդյունքում եղել է պայմանավորվածություն, որ արդեն պետք է լինեն աշխատանքային քննարկումներ: Եվ այդ ճանապարհը չի դադարեցվելու, այլ ավելի մասնագիտացվելու ու պրոֆեսիոնալ է դառնալու: Դրա վառ ապացույցն այն էր, որ մեր ընկերները դրսում սպասում էին: Կախված հանդիպման արդյունքից, պետք է տեղի ունենային մեր քայլերը»,- հայտարարեց Դավիթ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ սկզբունքը պետք է լինի այն, որ ոչ թե բուհը տանեն բանակ, այլ բանակը բերեն բուհ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: