Խոշոր ավտովթար Երևանում

Nov 19, 2017 Comments Off on Խոշոր ավտովթար Երևանում

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում ճակատ-ճակատի բախվել են Chevrolet մակնիշի 35 FT 522 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 91 OC 091 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը բախվել է նաև Opel մակնիշի 83 AR 033 համարանշի և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen մակնիշի 16 OS 260 համարանիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 09-ի և Chevrolet-ի վարորդներին մարմնական վնասվածքներով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: